Ճամփորդություն Աֆրիկայից Նիդեռլանդներ՝ օդանավի շասսիի մեկուսախցում

364

Ամստերդամի օդանավակայանում կիրակի օրը մի տղամարդու են հայտնաբերել, որը Աֆրիկայի հարավից այստեղ է ժամանել բեռնատար օդանավի շասսիի մեկուսախցում թաքնված։

Նման ձևով անվճար թռչողները սովորաբար ողջ չեն մնում, որովհետև օդի ջերմաստիճանը այն բարձրության վրա, որ թռչում են ժամանակակից լայներները, սովորաբար հասնում է մինուս հիսուն աստիճանի, և օդն էլ չափազանց նոսր է, իսկ շասսիի մեկուսախցերը, ի տարբերություն ինքնաթիռի սրահների, հերմետիկ չեն։

«Տղամարդը ողջ-առողջ է, նրան ուղարկել են հիվանդանոց,- տեղեկացրել է Նիդեռլանդների ոստիկանության և սահմանային միացյալ ծառայության ներկայացուցիչը։- Առաջին հերթին՝ մեզ, իհարկե, մտահոգում է նրա առողջական վիճակը։ Այն, որ նա ողջ է մնացել նման ցրտի պայմաններում և նման բարձրության վրա՝ չափազանց տարօրինակ է։ Շատ, շատ անսովոր է»։

Տղամարդը, ինչպես ենթադրում են ոստիկանությունը և մամուլը, Նիդեռլանդներ է ժամանել Յոհանեսբուրգից կամ Նայրոբիից, իսկ թռիչքը Յոհանեսբուրգից մինչև Ամստերդամ 11 ժամ է։

Տղամարդու տարիքը և ազգությունն առայժմ չեն հաղորդվում։

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիան Ուկրաինայի բանակին է փոխանցել հակատանկային հրթիռային համալիրներ
Հաջորդ հոդվածըԳերմանացի ծովակալն ասել է, որ Պուտինը հարգանքի արժանի է, ու հետո հրաժարական է տվել