‘Ճանապարհային ոստիկանները կրկին «լրիվ ոնց-որ խառնել են սաղ» (տեսանյութ)’

13158

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նախատոնական օրերին էլ ավելի են  չարաշահում իրենց լիազորությունները, «ախպերավատ» լինելով փորձում անհիմն վարչական տուգանքների ենթարկել վարորդներին: Բայց երբեմն դա չի ստացվում, քանի որ հանդիպում են «սահմանված կարգերին» ծանոթ վարորդներին:

Ֆեյսբուք  սոցիալական ցանցում օգտատեր Մեսրոպ Մինասյանը տեսանյութ է հրապարակել, որը դիտելուց հետո ՃՈ ղեկավարությունը անհապաղ պետք է աշխատանքից ազատի տեսանյութի հերոս ոստիկաններին, ինչպես դա արվեց «Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ» տեսանյութի հերոսներին:

Մի քանի մեջբերում ոստիկաններից. «ես աչքի բժիշկ չեմ», «համարենք տեսել եմ որ ամրագոտի չես կապել»,  «ընկեր, դու իմ իրավունքներից մի խոսա», «ընկերական էլ կարամ շփվեմ հետդ»,  «ես տեսել եմ, որ ամրագոտի չես գցել, հարց կա՞», «տենց մի պահի, մենք էդ տղերքը չենք» և այսպես շարունակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Պեսկովը բնական է համարել Մերկելի եւ բրիտանական հետախուզության կոնսուլտացիաները` Պուտինի մասին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Լեւոն Ներսիսյանը՝ Վերջին Ասպետը’