‘Ճանապարհային ոստիկանների խախտումները՝ նկարահանված վարորդների կողմից (տեսանյութ)’

1459

Մայրաքաղաքում երթեկության խախտումները շարունակում են ֆիքսել նաև վարորդ- ընթերցողների մեքենաների տեսախցիկները։ news.am-ի խմբագրությանը ընթերցողը տեսանյութեր է տրամադրել, որոնցում արձանագրված են Ճանապարային ոստիկանների կատարած խախտումներն ու «գոլդ համարանիշներով» մեքենաների խախտումները։

Պուշկինի փողոցի վրա Նալբանդյանից դեպի Աբովյան ուղղությամբ առանց փարոսիկների հանդիպակած ուղղությամբ կարգ է խախտում 1354 կողային համարով պետավտոտեսչության մեքենան:

Հատկանշական է, որ խախտումը նկատում է պատահական մի կին անցորդ։ «Էդ նկարում եք, որ թարսա մտել, լավ եք անում հասնում ա իրանց»,- ասում է նա։

Մեկ այլ դրվագում 1104 կողային համարով ՃՈ մեքենան հատում է հոծ գիծը՝ սառած ճանապարհին վթարավտանգ իրավիճակ ստեղծելով։

Նշենք, որ Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով տուգանվում է 20000 դրամով, այսինքն՝ պետավտոտեսուչները սովորական «մահկանացու» վարորդներին նման դեպքում կտուգանեին հենց այսքան՝ չհաշված վթարային իրավիճակ ստեղծելը։

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակած երթեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակած երթեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը՝ տուգանվում է 30000 դրամով։

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը վաղն է’
Հաջորդ հոդվածը‘Dolce & Gabbana-ի 3 նոր հավաքածուները (Ֆոտաշարք)’