‘Ճանապարհները անցանելի են, Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է’

797

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:     

Ճանապարհաշինարարների կողմից կատարված աղով, ավազով մշակման աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Տիբո Կուրտուա.««Չելսին» Մեսսիի տրանսֆերը կարող է գնել միայն կազմի կեսը վաճառելու դեպքում»’
Հաջորդ հոդվածը‘ժողովրդական սգո օր’