‘Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է’

836

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  4-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի  Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից  դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի,  Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին,  ինչպես նաև Վարդենյաց  և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:

Հանրապետության   ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

 Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան — Արագած, Վանաձոր — Ալավերդի, Սիսիան — Ստեփանակերտ, Սարավան — Ջերմուկ և Կապան — Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  

Նախորդ հոդվածը‘Արարատի մարզպետարանը հարկատուների հաշվին սգում է, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ շնորհավորում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ’