‘Ճանապարհների վիճակի մասին՝ «թեժ գծով»’

877

Հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»` 56-25-33 հեռախոսահամարով: «Թեժ գծի» հեռախոսահամարով կարող եք օբյեկտիվ, ճշգրիտ և առաջնային տեղեկատվություն ստանալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Կուադրադո.«Այնպես որ՝ ինձ կարելի է համարել «Մանչեսթերի» նախկին խաղացող»’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիքը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱՄՆ նորանշանակ դեսպաններին’