‘Ճանապարհներ. Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով’

922

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեփար գյուղի ավտոճանապարհը: Թույլ ձյուն է տեղում Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:
Տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 30.100 մլն.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին խանգարող բանը Պարույր Հայրիկյանն է’