‘Ճապոնական խանութում վաճառքի է հանվել Մեսիի ոսկե ոտնաթաթը. Ֆոտո’

947

Տոկիյի հանրահայտ Harajuku Quest Hall ոսկերչական խանութում վաճառքի է հանվել Լիոնել Մեսիի ոսկե ոտնաթաթը, որի մեկնարկային գինը 4 միլիոն եվրո է, քաշը՝ 25 կիլոգրամ:

Արվեստի այս արտառոց նմուշի ներկայացմանը մասնակցլ է Մեսիի ավագ եղբայրը՝ Ռոդրիգոն:

«Պարզապես անհավատալի է, որ կարելի է ստեղծել Մեսիի ոտնաթաթին այսքան նման ոսկե կրկնօրինակը: Շատ հպարտ եմ, որ նրա եղբայրն եմ: Լեոն չի դադարում ինձ զարմացնել: Նա ֆանտաստիկ մարդ է, որ մեզ երջանկություն է բերում»,- Ռոդրիգոյի խոսքն է մեջբերում Sport պարբերականը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. Բարե՛ւ, զորավար (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական ուժերի ներքին բարեփոխումների ժամանակը’