‘Ճապոնացին կանխիկացրել է խնայողությունները՝ ընտրություններին մասնակցելու համար’

759

Ճապոնիայում 94-ամյա մի տղամարդ կանխիկացրել է իր բոլոր խնայողությունները, որպեսզի դրանք որպես գրավ օգտագործի ընտրություններում մասնակցելու համար, շաբաթ օրն այս մասին հաղորդել է The Daily Telegraph-ը: Կանխիկ գումարը կազմել է երեք միլիոն իեն (գրեթե 36 հազար դոլար), որը թոշակառուն տնտեսել էր սեփական հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով:

94-ամյա Ռյոկիսի Կավասիման հայտարարել է, որ ուզում է քաղաքականությամբ զբաղվել՝ երիտասարդ սերնդին սխալներից զերծ պահելու համար, և ընտրությունների է գնում «թույլերի անունից»: Բացի այդ, ընտրություններում ամենատարեց թեկնածուին անհանգստացնում են իր մրցակիցները, ովքեր անդադար խոսում են զինված ուժերի մասին: Վետերանը, որն ամբողջ յոթ տարի կռվել է Չինաստանում, անհանգստացած է նրանով, թե «ինչի է վերածվել Ճապոնիան»:

Ճապոնիայում ընտրությունները կայանալու են կիրակի օրը: Ստորին պալատի 480 տեղի համար պայքարում են 1504 թեկնածուներ: Ամենաերիտասարդ թեկնածուն 24 տարեկան է:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանն իր իսկ հանդեպ պահանջկոտությունը քչացրել է’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ատլետիկո Մադրիդ», և ևս 4 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’