‘Ճապոնացի «Բեթհովենը» խուլ չէ, և նրա համար ուրիշն է երաժշտություն գրում’

1087

Ճապոնացի կոմպոզիտոր Մամորու Սամուրահոտին, որ 15 տարի առաջ հայտարարել էր, թե լիովին կորցրել է լսողությունը և հռչակ էր ձեռք բերել որպես «ժամանակակից Բեթհովեն», իրականում լսողության ոչ մի խնդիր չի ունեցել: Նախօրեին Սամուրահոտին ցնցող հայտարարություն է արել, որ «տասը և ավելի տարիներ իր փոխարեն մեկ ուրիշն է երաժշտություն հորինում»: Այլ հեղինակի գրչին է պատկանում, մասնավորապես, նշանավոր «Հիրոսիմա» թիվ 1 սիմֆոնիան, որը վաճառվել է ավելի քան 180 հազար տպաքանակով, ինչը շատ մեծ թիվ է համարվում ժամանակակից սիմֆոնիկ երաժշտության համար: Այլ հեղինակի գրչին է պատկանում ոչ պակաս նշանավոր «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ 2011 թ. երկրաշարժի ու ցունամիի զոհերի:

Պարզվել է, որ Սամուրահոտիին վերագրվող ստեղծագործությունների հեղինակը Տակիսի Նիիհակին է, որն այսօր Տոկիոյում հրավիրված մամլո ասուլիսում խոստովանել է, որ իրեն զգում է երաժշտական խարդախության մասնակից, խարդախություն, որը 18 տարի առաջ սկսվել էր որպես համագործակցություն և աստիճանաբար վերածվել երաժշտության վարձկանության:

Սկանդալը մեծ արձագանք է ունեցել, քանի որ «Սամուրահոտիի» ստեղծագործությունները լայնորեն օգտագործվում են հեռուստահաղորդումներում, սերիալներում, համակարգչային խաղերում և սպորտում, փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կայացավ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ համագումարը՝ մայիսին’