Ճապոնացի միլիարդատերը կազմել է իր թիմը Լուսին թռչելու համար

290

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը պատրաստվում է 2023 թվականին թռչել Լուսին՝ որպես SpaceX ամերիկյան կազմակերպության տիեզերական զբոսաշրջիկ, ուրբաթ հայտարարել է իր թիմի կազմը։

Ցուցակը նա տեղադրել է իր կայքում։ Դրանում ութ հոգի է, մասնավորապես՝ ճապոնական ծագմամբ ամերիկացի դիջեյ Սթիվ Աոկին և հարավկորեացի հանրահայտ կատարող TOP-ը։ Անձնակազմում ընդգրկվել են նաև Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի ներկայացուցիչներ։ Թիմի պահեստային անդամների շարքում է ճապոնացի պարուհի Միյուն։

46-ամյա Մաեձավան SpaceX-ի առաջին տիեզերական զբոսաշրջիկ է ընտրվել 2018–ին։ Նա գնել է տիեզերանավի բոլոր տեղերը։ Ընդհանուր առմամբ՝ թռիչքի են մեկնելու 10-12 հոգի։

Մաեձավան անհատական նորաձև հագուստի պատվերի համար նախատեսված Zozo ինտերնետ-կայքի հիմադիրն ու ղեկավարն է։ Forbes ամսագրի գնահատականով՝ ճապոնացու կարողությունը կազմում է մոտավորապես 3 միլիարդ դոլար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատրիս Էվրա․ Զգում եմ, որ Ֆրանսիան խոշոր հաշվով կհաղթի Անգլիային
Հաջորդ հոդվածըՊայթյուն, փլուզում և հրդեհ մերձմոսկովյան OBI հիպերմարկետում