‘Ճապոնացի պատգամավորը՝ Օբամայի «ստրկական արյան» մասին’

1397

Ճապոնիայում աղմկոտ սկանդալ է առաջացրել խորհրդարանի պատգամավոր Կաձույա Մարույամայի արտահայտությունն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երակներով «հոսում է սև ստրուկների արյուն»: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը:

Փետրվարի 17-ին խորհրդարանական հանձնաժողովի նիստում ԱՄՆ-ի քաղաքական համակարգի մասին խոսելիս Մարույաման ասել է. «Այժմ Միացյալ Նահանգների նախագահը սևամորթ է: Նրա երակներում սևամորթների արյուն է հոսում: Բայց չէ՞ որ դրանք ստրուկներ են եղել»: Նիստից հետո պատգամավորը հասկացել է, որ սխալ է թույլ տվել, ու մամլո ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ իր խոսքերը ետ է վերցնում: Սակայն դա չի կասեցրել սկանդալը:

Ընդդիմությունը իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի անդամի խոսքը համարել է ռասիզմի դրսևորում և պահանջել է Մուրայամայի հրաժարականը:

70-ամյա Կաձույա Մուրայաման խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է, ղեկավարում է ԼԴԿ-ի քաղխորհրդի իրավաբանական բաժինը: Նա ուսանել է Վաշինգտոն նահանգի համալսարանի բարձրագույն դպրոցում:

ԱՄՆ իշխանությունների կողմից առայժմ ոչ մի արձագանք չի եղել Մուրամայի արտահայտություններին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի.«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կդարձնի գերիշխող ուժ Չեմպիոնների լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է «Լոկոմոտիվի» կիսապաշտպանը թուրքերին ցուցադրել իր շապիկը՝ Պուտինի դիմապատկերով’