Աշխարհը թևակոխել է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության դարաշրջան

479

Ժամանակակից աշխարհում իրավիճակը բնութագրվում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջպետական մրցակցությամբ։

Նման ձևակերպում է բովանդակում ուրբաթ օրը հրապարակված՝ Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ դիվանագիտության վերաբերյալ «Կապույտ գիրք» ամենամյա զեկույցը։

«Այսօր միջազգային հանրությունը արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Ազատ, բաց և կայուն միջազգային կարգի պայմաններում Չինաստանը և ձևավորվող շուկաներ ունեցող ու զարգացող երկրները շահ են ստանում գլոբալիզացիայից, ուժ են հավաքում և ընդլայնում են իրենց ներկայաությունը»,- ասվում է զեկույցում։

«Աշխարհն այն դարաշրջանից, երբ ԱՄՆ-ը, առաջադեմ դեմոկրատիաների հետ միասին, իր քաղաքական, տնտեսական և ռազմական հզորության շնորհիվ առաջնորդություն էր դրսևորում միջազգային հանրության կայունությունը և բարգավաճումն ապահովելու հարցում, իսկապես անցում է կատարել դեպի չին-ամերիկյան միջպետական մրցակցության  դարաշրջան»,- ընդգծվում է փաստաթղթում։

Միջազգային հանրությանը Ճապոնայի ԱԳՆ-ն առաջին անգամ է նման գնահատական տալիս։

Բացի այդ, զեկույցում նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում «Չինաստանի ռազմական հզորության աճի կապակցությամբ», նաև դատապարտում է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող է նշանակել
Հաջորդ հոդվածըԽաչանովը հաղթեց Մոնտեյրոյին եւ կմրցի Ջոկովիչի հետ