Ճապոնիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Կիսիդան այցելել է Ուկրաինա

239

G-7-ում նախագահող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որ  «Յոթի» երկրների միակ առաջնորդն էր, որ մինչև հիմա չէր այցելել Կիև, մեկնել է Ուկրաինա։

Երեքշաբթի ТАСС-ի հետ զրույցում դա հաստատել է երկրի ԱԳՆ աշխատակիցը, որը, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել։

NHK հեռուստաալիքն ավելի վաղ կադրեր է ցուցադրել, թե ինչպես է ճապոնական կառավարության ղեկավարը գնացք բարձանում լեհ-ուկրաինական սահմանում՝ Պշեմիսլի երկաթուղային կայարանում։ Գնացքն Ուկրաինայի ուղղությամբ շարժվում է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01։30։ Մինչև Կիև, որտեղ վարչապետը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ճանապարհը կտևի մոտավորապես 10 ժամ։ Ճապոնական աղբյուրների տվյալներով՝ գնացքն արդեն հատել է երկու երկրների սահմանը։

Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդման համաձայն՝ Կիևում Կիսիդան հանդես կգա ՌԴ-ի դատապարտմամբ, համերաշխություն կհայտնի Ուկրաինային, կհաստատի Տոկիոյի կողմից տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև վճռականություն կհայտնի «օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհակարգի պաշտպանության հարցում»։

Ուկրաինայից հետո՝ Ճապոնիայի վարչապետը մարտի 23-ին կայցելի Լեհաստան և կհաստատի, որ իր երկիրը հավատարիմ է երկկողմ համագործակցության ամրապնդմանը՝ այն նկատառումով, որ Լեհաստանը «Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնություն տրամադրելու առաջնագծում է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանի, Մկրտչյանի, Գաբոյանի եւ Կոբակի հաղթանակները
Հաջորդ հոդվածըCovid-19-ի ծագման հետաքննության արդյունքները կգաղտնազերծվեն