Ճապոնիայի ԱԳՆ-ն փոխել է Մոլդովայի մայրաքաղաքի անվան գրությունը

398

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել փոխել Մոլդովայի մայրաքաղաքի անվան գրությունը՝ Քիշնևը դարձնելով Քիշինեու, ասվում է գերատեսչության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։

Մոլդովայի մայրաքաղաքի անունը ճապոներենով ի սկզբանե հիմնված է եղել ռուսալեզու տեղանվան վրա։ Այժմ գերատեսչությունը կկիրառի Մոլդովայում  պաշտոնապես ընդունված և ռումինական արմատներ ունեցող տարբերակը։

Ճապոնիայի ԱԳՆ-ն նշում է, որ որոշումը կապված է Մերձդնեստրում իրավիճակի հետ, և ճապոնական կողմն այդ կերպ ցանկանում է պաշտպանել Մոլդովայի տարածքային ամբողջականությունը։

Ի դեպ, մարտի սկզբից Ճապոնիայի ԱԳՆ-ն իր փաստաթղթերում սկսել է օգտագործել Ուկրաինայի մայրաքաղաքի անվանումը ոչ թե ռուսալեզու տարբերակով, այլ այնպես, ինչպես ուկրաիներենում է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Ստեֆանոս Ցիցիպասին
Հաջորդ հոդվածըՔաղաքացիություն ստանալու համար ավելացվել է անշարժ գույքի գումարը