‘Ճապոնիայի աշխատավայրերում և դպրոցներում ուսուցանում են լաց լինել’

2315

Ճապոնիայում կամաց-կամաց տարածվում են «լացի պարապմունքները», որոնք անցկացվում են դպրոցներում և աշխատավայրերում՝ սթրեսը հանելու և աշակերտների ու աշխատողների հոգեկան առողջությունը պահպանելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է The Japan Times-ը:

Մասնագետների խոսքով՝ արցունքները ինքնապաշտպանական միջոց են կուտակված լարվածության դեմ: Նրանց կարծիքով՝ լացը լարվածությունը թուլացնելու շատ ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը:

2015 թ. Ճապոնիայում ուժի մեջ մտավ մի օրենք, որը 50-ից ավելի աշխատակից ունեցող ճապոնական ընկերություններին պարտավորեցնում է իր աշխատակիցների շրջանում սթրեսի վերաբերյալ թեստ անցկացնել:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Բաղդասարյան. Առանց Հանրապետականի խորհրդարանը տխուր կլինի ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա. Armtimes.com’