‘Ճապոնիայի արևելյան ափին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել’

861

Ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափին այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի  ուժգնությունը կազմել է 7,3 մագնիտուդ, էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսում է՝ Ճապոնիայի ափից 300 կմ հեռու և 30 կմ խորությամբ: Ուժեղ ցնցումներ են զգացվել Տոկիոյում, որն էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմերտերով հարավ-արևմուտքում է գտնվում: Ցունամիի առաջացման վտանգ կա, թեպետ Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը տեղեկացնում է, որ խոշոր ցունամի չի սպասվում:

Նախորդ հոդվածը‘«Հակահարված»-ի տղաները դուրս են եկել ոստիկանությունից’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական ակումբների տրիումֆը, Հոլանդիայի ֆիասկոն եւ Հայաստանի հաջող մրցաշրջանը’