‘Ճապոնիայի իշխող կուսակցությունը հավանություն է տվել հանրաքվեներ անցկացնելու օրինագծին’

751

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավանության է արժանացրել համապետական հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ օրինագծին, որոնք նախկինում երկրում տեղի չեն ունեցել: Դա ճանապարհ է բացում երկրի սահմանադրությունում, մասնավորապես՝  հայտնի իններորդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար, որը Տոկիոյին արգելում է զինված ուժեր ունենալ և պատերազմ հայտարարել՝ միջազգային վիճելի հարցերի դեպքում:

Օրինագիծը նախատեսում է, որ խորհրդարանի կողմից  այն ընդունվելուց հետո առաջին չորս տարիներին  հանաքվեներին կմասնակցեն 20 տարին լրացած քաղաքացիները, այնուհետև տարիքային այդ  ցենզը նախատեսվում է իջեցնել մինչև 18 տարեկանը: Բացի իններորդ հոդվածը վերանայելուց և սահմանադրության մեջ ազգային բանակի մասին դրույթ ավելացնելուց՝ իշխող կուսակցությունը մտադիր է նաև կայսերը տալ պետության ղեկավարի կարգավիճակ: Այժմ նա համարվում է ընդամենը ժողովրդի միասնության և ազգի խորհրդանիշը:

Հանրաքվեի մասին օրինագիծը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի փետրվարին:  Իշխող լիբերալ-դեմոկրատներն ու նրանց դաշնակիցները խորհրդարանում կայուն մեծամասնություն են կազմում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն կրկին հանդիպելու է Յանուկովիչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սիրայի քրդերը հայտարարել են ինքնավարություն ստեղծելու մասին’