‘Ճապոնիայի հավաքականի մարզիչը հեռացվել է՝ պայմանավորված խաղերի կասկածանքով’

689

Ֆուտբոլի Ճապոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն պաշտոնանկ է արվել նախկինում պայմանավորված հանդիպումների հետ առնչություն ունենալու կասկածների պատճառով:Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

2014թ. աշխարհի առաջնությունից հետո Ճապոնիայի հավաքականը գլխավորած Ագիրեն չկարողացավ թիմին դուրս բերել Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելով ԱՄԷ-ի թիմին:

«Մենք պետք է խուսափենք որեւէ ռիսկից աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այդ պատճառով որոշել ենք խզել պայմանագիրը Ագիրեի հետ»,- ասել է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կունիա Դանին:

Ագիրեին կասկածում են 2011-ին իսպանական «Սարագոսայի» գլխավոր մարզիչի պաշտոնում պայմանավորված հանդիպումների հետ կապ ունենալու մեջ: Ագիրեն «Սարագոսան» գլխավորել էր 2010-ին, Մեքսիկայի ազգային հավաքականի մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո: 2012-2014 թվականներին նա գլխավորել է «Էսպանյոլը»:

Նախորդ հոդվածը‘Տարեցտարի ԱՄՆ–ի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցում է. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘«Կլյուչնչիկներին» հավաքելով իրականությունը չի փոխվում. «Ժողովուրդ»’