‘Ճապոնիայի նախկին վարչապետը, հակառակ Տոկիոյի առարկությունների՝ մեկնում է Ղրիմ’

988

Ճապոնիայի նախկին վարչապետ Յուկիո Հատոյաման մտադիր է այցելել Ղրիմ՝ չնայած Ճապոնիայի իշխանությունների՝ այցից հրաժարվելու հորդորներին:

Ինչպես հաղորդում է ճապոնական լրատվական «Կիոդո» գործակալությունը, նախկին վարչապետը մտադիր է պարզել, թե ինչ են մտածում թերակղզու բնակիչները Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելու վերաբերյալ:

Հատոյամայի այցը նախատեսված է երեքշաբթիից մինչև հինգշաբթի:

Ճապոնական իշխանությունները մտավախություն ունեն, թե Մոսկվան կարող է նախկին վարչապետի այցն օգտագործել՝ թերակղզու անեքսիան արդարացնելու համար: Նախկինում Տոկիոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը՝ միակողմանիորեն իրեն միացնելով Ղրիմը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մադուրո. Օբաման անձամբ ուզում է հեղաշրջում կատարել Վենեսուելայում’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում անհայտ անձը սպառնում է մանկական կաթնային սննդին թունաքիմիկատներ խառնել’