‘Ճապոնիայի նոր միապետը՝ կայսր Նարուհիտոն, գահ բարձրացավ’

1065

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն գահ բարձրանալու արարողությունից հետո  հանդես է եկել իր առաջին կարճառոտ ճառով՝ հայտարարելով, թե հուսով է, որ ամբողջ աշխարհում համընդհանուր երջանկություն, առաջընթաց ու խաղաղություն կլինի։

Պաշտոնապես՝ Նարուհիտոն գահ է բարձրացել չորեքշաբթի, կայսերական ռեգալիաները (դրանք երեքն են՝ հայելի, թուր և հասպիս) ժառանգելու արարողությունից հետո։

Կայսր Նարուհիտոյի գահակալությամբ Ճապոնիայում սկսվում է ներդաշնակության և կարգուկանոնի ՝ Ռեյվայի նոր կայսերական դարաշրջանը։

Ճապոնիայում ամեն կայսեր իշխանավարման սկզբից, ընդունված արևմտյան տարեգրությանը  զուգահեռ՝ նոր տարեգրություն է սկսվում։ 

Ռեյվայի դարաշրջանին նախորդել է Հեյսեյ դարաշրջանը (խաղաղության ձեռքբերում), որը շարունակվում էր 1989 թվականից, երբ վախճանվել էր կայսր Հորիհիտոն, և գահ էր բարձրացել նրա որդի Ակիհիտոն՝ 125-րդ կայսրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘ESPN. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Դե Խեային’
Հաջորդ հոդվածը‘Խուան Մատայի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Արսենալը» և «Բարսելոնան»’