Ճապոնիայի ոստիկանապետը հրաժարական է տվել

350

Ճապոնիայի Ազգային ոստիկանական գործակալության ղեկավար Իտարու Նակամուրան հայտարարել է, որ լքում է պաշտոնը, որովհետև ստանձնում է հուլիս ամսին նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության պատասխանատվությունը, տեղեկացրել է Associated Press-ը։

Նակամուրան չի ճշտել, թե երբ կընդունեն իր հրաժարականը։

Այդ որոշման մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ գործակալությունը հրապարակել է իր զեկույցը, թե ինչու չի հաջողվել Աբեին պաշտպանել մահափորձից։ Մասնավորապես, մասնագետները պարզել են, որ այն վայրի անվտանգության պարագիծը, որտեղ կատարվել է մահափորձը, բավարար ամբողջական չի եղել, և մարդասպանը կարողացել է մոտենալ Աբեին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՔալը հայտարարել է, որ Ուկրաինան կզինվի ՆԱՏՕ-ի չափորոշիչներով
Հաջորդ հոդվածըՀարձակում իրավապաշտպան Իգոր Կալյապինի վրա