Ճապոնիայի վարչապետը հեռանում է

540

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 29-ին չի վերընտրվի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնում։

Ճապոնական ԶԼՄ-ներն արդեն հաղորդել են, որ այդ որոշմամբ Սուգան, ըստ էության, հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից։

Վարչապետն ինքը պարզաբանել է, որ չի կարող միաժամանակ պատրաստվել կուսակցության առաջնորդի ընտրություններին և զբաղվել համավարակի դեմ պայքարով։

«Վերցրեք ընտրությունները, վերցրեք համավարակի դեմ պայքարը․ թե՛ մեկը և թե՛ մյուսը մեծ ջանքեր են խլում։ Եվ ես որոշեցի, որ պետք է ընտրեմ դրանցից մեկը»,- ասել է վարչապետը։

Քաղաքական գործչի վարկանիշը վերջին ամիսներին անշեղորեն անկում է ապրում, նրան քննադատում են հիմնականում երկու բանում․ առաջինը՝ սանիտարական ճգնաժամին դանդաղ արձագանքելու համար, երկրորդը՝ Օլիմպիադայի, որը ճապոնական իշխանություններն անցկացրին՝ չնայած բնակչության ունեցած մտավախություններին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱհաբեկչական գործողություն Նոր Զելանդիայում
Հաջորդ հոդվածըReuters․ Աֆղանստանի նոր կառավարությունը կգլխավորի մոլլա Բարադարը