‘Ճապոնիայի վարչապետը չի երդվել երբեք չպատերազմել’

913

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, այսօր  ելույթ ունենալով Երկրորդ աշխարհամարտում երկրի կապիտուլյացիայի տարելիցի հանդիսությանը, 1994 թ. ի վեր՝ առաջին անգամ երդում չի տվել երբեք չպատերազմել: Կառավարության նախկին բոլոր ղեկավարները վերջին 19 տարիներին պարտադիր օգտագործել են այդ ձևակերպումն իրենց ելույթներում: Ճապոնացի վարչապետը նաև չի հիշատակել ասիական երկրների նկատմամբ Ճապոնիայի ռազմական ագրեսիան և ներողություն չի խնդրել դրա համար, ինչը նույնպես նախորդ տարիների կառավարության ղեկավարի ճառի անբաժանելի մասն էր: Միաժամանակ՝ Աբեն հաստատել է Տոկիոյի հավատարմությունը խաղաղության ամրապնդման գործին:

Ուղիղ 68 տարի առաջ՝ 1945 թ. օգոստոսի 15-ին, Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Հիրոհիտոն ազգային ռադիոյով դիմեց իր հպատակներին և խոստովանեց, որ կայսրությունն այլևս ի վիճակի չէ շարունակելու պատերազմը և ստիպված է ընդունել Պոտսդամի հռչակագրի պայմանները՝ իր անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ: Դրանից հետո երկրի զինված ուժերը սկսեցին գերի հանձնվել, իսկ կապիտուլյացիայի ակտի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին, ամերիկյան «Միսսուրի» գծանավի վրա: Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտում 3,1 միլիոն զոհ է տվել, այդ թվում՝ 800 հազար խաղաղ բնակիչներ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը փոթորկվում է. երկրում արտակարգ դրություն է մտցվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ լվացող միջոցների վրա հայերեն մակնշում չկա’