Ճապոնիայի վարչապետի որդին դարձել է նրա քարտուղարը

351

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր ավագ որդուն՝ Սյոտարոյին, նշանակել է քաղաքական հարցերի համար պատասխանատու քարտուղար։ Համապատասխան որոշումը երկրի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։

Մինչև հիմա Սյոտարո Կիսիդան ճապոնական կառավարության ղեկավարի աշխատակազմում քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում։ Իսկ այժմ նա դառնում է վարչապետի ութ անձնական քարտուղարներից մեկը։

Ճապոնական ԶԼՄ-ների կարծիքով՝ նման քայլը կարող է վկայել, որ Ֆումիո Կիսիդան ավագ որդուն դիտարկում է որպես ապագայում իր ժառանգորդ։

Սյոտարո Կիսիդան 31 տարեկան է։ 2020 թ․ մարտից աշխատում է որպես քարտուղար հոր գրասենյակում։ Ֆումիո Կիսիդայի՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Ճապոնիայի վարչապետ ընտրվելուց հետո 2021 թ․ Սյոտարոն նույնպես տեղափոխվել է վարչապետի պաշտոնական նստավայր։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանացիներն արձագանքել են Մասքի առաջարկած պլանին
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահի արձագանքն իր արձագանքի արձագանքներին