‘Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի հասցեին սպառնալիքներ են հնչել’

974

Տոկիոյի ոստիկանության կենտրոնական վարչությունը շտապ ստուգումներ է անցկացնում Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդիի հասցեին հնչող սպառնալիքների կապակցությամբ:

Ոստիկանության տվյալներով՝ Տոկիոյում ԱՄՆ դեսպանատունը սպառնալիքներով մի քանի հեռախոսազանգեր է ստացել դեռ փետրվարի սկզբին: Զանգահարող տղամարդը խոսել է անգլերեն և սպառնացել է «սպանել Ճապոնիայում ԱՄՆ դեսպանին»: Նույնպիսի հեռախոսազանգեր են ստացվել նաև ճապոնական Օկինավա կղզու ԱՄՆ հյուպատոսարանում:

ԱՄՆ դեսպանի հասցեին ստացված սպառնալիքները ոստիկանության ուշադրությանն են արժանացել հատկապես այն պատճառով, երբ մարտի սկզբին հարձակում էր կատարվել Հարավային Կորեայում ամերիկյան դեսպան Մարկ Լիփերթի վրա. ածելիով զինված տղամարդը վիրավորել էր դեսպանի դեմքն ու ձեռքը: Հարձակվողը, որը հակապատերազմական քաղաքացիական «Ուրիմադան» կազմակերպության անդամ է, ձերբակալվել էր: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Չեչենուհին իր մանկահասակ երեխաներին Հոլանդիայից տեղափոխել է Սիրիա’
Հաջորդ հոդվածը‘Կոնստանտինովկայում ՃՏՊ-ի պատճառով անկարգություններ են սկսվել’