‘Ճապոնիայում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության բացառիկ լուսանկար է հայտնաբերվել’

816

Ճապոնիայի կրտսեր դպրոցներից մեկում  Հիրոսիմայի ռմբակոծությունից հետո առաջացած ատոմային սնկի բացառիկ լուսանկար է հայտնաբերվել:

Հիրոսիմայի խաղաղության  թանգարանի ղեկավարի խոսքերով՝ պատմաբանները տեղյակ են եղել նման լուսանկարի գոյության մասին, սակայն բուն լուսանկարը հայտնաբերվել է միայն այժմ: Լուսանկարը գտնվել է Հիրոսիմայի Հոնկավա կրտսեր դպրոցին պատկանող բազմաթիվ պատմական փաստաթղթերի մեջ, գրում է РИА \”Новости-ն:

Հիշեցնենք, որ ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության են ենթարկվել 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին: Ռմբակոծության հետևանքով  Հիրոսիմայում զոհվել է 140 հազար, իսկ Նագասակիում՝ 70 հազար մարդ:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Heritage հիմնադրամի և Wall Street Journal-ի ինդեքսը էական նշանակություն է ունենալու’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է Գյումրիում թունավորումից մահացած քաղաքացու ինքնությունը’