‘Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել 73-ամյա հանցագործը’

821

Այսօր Տոկիոյում կայացած մամլո ասուլիսում Ճապոնիայի արդարադատության նախարարը տեղեկացրել է 73-ամյա դատապարտյալին մահապատժի ենթարկելու մասին, ով 2004 թ. կողոպուտի նպատակով սպանել էր մի ռեստորանատիրոջ, ապա վիրավորել մետրոյի աշխատակցին:

Վարչապետ Սինձո Աբեի կառավարության օրոք սա Ճապոնիայում ի կատար ածված երրորդ մահապատիժն է: Նախորդը տեղի էր ունեցել ապրիլին: Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերից մինչև այսօր Ճապոնիայում մահապատժի է ենթարկվել վեց մարդ, նույնպիսի պատժի են սպասում նաև 132 դատապարտյալներ: Որպես կանոն՝ մահապատիժներն ի կատար չեն ածվում անմիջապես, այլ դատավճիռն արձակելուց մի քանի տարի անց:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ճապոնիային կոչ են անում հրաժարվել պատժի այդ միջոցից՝ որպես հակամարդկային: Մահապատժի դատապարտվածները տարիներով կարող են սպասել դատավճիռն ի կատար ածելուն:

Ճապոնիայում մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 85 %-ը, կողմ է այդ պատժաչափին, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Սոչի-Երևան ճանապարհին, 5 ՀՀ քաղաքցի զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Պարզեցված, խորը եւ համապարփակ հեքիաթ Բալաբեկի, երկընտրանքի, Վանյայի ու Ջորջի մասին’