Ճապոնիայում մեկնարկում է ընտրապայքարը

529

Ճապոնիայում սկսվում է մրցապայքարը իշխող կուսակցության նախագահի պաշտոնի համար։ Դա կարևոր է այնքանով, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարը կդառնա նաև երկրի նոր վարչապետը։ Բուն ընտրությունները կսկսվեն սեպտեմբերի 29-ին։

Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ․ Ճապոնիայում պատվաստումների անցկացման պատասխանատու նախարար Տարո Կոնոն, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, արդարադատության նախկին նախարար Սանաե Տակաիտին և վարչական գործերի և հաղորդակցության նախկին նախարար Սեյկո Նոդան։

Վերջին երկու թեկնածուները կանայք են։ Եվ եթե Նոդայի շանսերը այնքան էլ մեծ չեն, ապա դիտորդների կարծիքով՝ Տակաիտին կարող է հաջողության հասնել։ Հաղթանակի դեպքում նա կդառնա Ճապոնիայի առաջին կին վարչապետը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանում խորհրդարանական ընտրություններ են
Հաջորդ հոդվածըԻտալիայում աշխատանքի կգնան «կանաչ անցաթղթով»