‘Ճապոնիայում նշում են կամիկաձեների առաջին թռիչքների 70-ամյակը’

1236

Ճապոնիայում յուրահատուկ հոբելյան է նշվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կամիկաձե-օդաչուների առաջին մարտական թռիչքների 70-ամյակը: Մի քանի տաճարներում արարողություններ են կատարվում մահապարտների հարազատների ու նաև՝ տարբեր հանգամանքների բերումով հրաշքով ողջ մնացած մահապարտների մասնակցությամբ: Սակայն քանի որ թեման չափազանց նուրբ է, պաշտոնական միջոցառումներ նախատեսված չեն:

Կամիկաձեների առաջին ջոկատը կազմավորվել է 1944 թ. Ֆիլիպիններում, ծովային ավիացիայի ասի համբավ ունեցող կապիտան Յուկիո Սեկիի գլխավորությամբ: Հոկտեմբերի 21-ին նրա ենթականերն իրականացրին առաջին ինքնասպան գրոհը ամերիկյան նավերի վրա, բայց գործողությունը չհաջողվեց: Հոկտեմբերի 25-ին ֆիլիպինյան Լեյտե ծովածոցի մարտում, որն այժմ համարվում է մարդկության պատմության մեջ ամենախոշոր ծովամարտը, օդ բարձրացավ կապիտանն ինքը՝ հինգ Mitsubishi Zero կործանիչներ վարող ենթակաների հետ: Յուկիո Սեկին իր ինքնաթիռով առաջինը խոյահարեց ամերիկյան «Սեն Լո» ավիակիր նավը, որը խորտակվեց:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տվյալներով՝ կամիկաձեների գրոհների արդյունքում խորտակվեց 34 նավ, ավելի քան 300-ը վնասվեցին: Զոհվեց 6 հազար 418 կամիկաձե: Սակայն նրանց գրոհներն էլ չկարողացան փոխել պատերազմի ընթացքը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Իրաքյան Քուրդիստանի առնվազն 1,5 հազար մարտիկներ կուղարկվեն Քոբանի’
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրում է մոլորակը ավերելու մեջ’