Ճապոնիան բուժման կընդունի ուկրաինացի վիրավոր զինվորներին

227

Ճապոնական կողմը Ուկրաինային կտրամադրի 100 բեռնատար և այլ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև 30 հազարի կարգի բանակային օրաբաժիններ, որոնք օգտագործում են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինծառայողները։

Այդ մասին ասվում է ճապոնական ԱԳՆ-ի՝ երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան համապատասխան խոստումն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կիրակի օրը Հիրոսիմայում կայացած բանակցությունների ընթացքում։

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Ճապոնիան բուժման կընդունի ուկրաինացի վիրավոր զինվորներին, նաև խոստացել է շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ երկրի ենթակառույցները վերականգնելու հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Ղրիմին հարվածը կհամարվի հարձակում
Հաջորդ հոդվածըՀետախուզվում է դերասան Ալեքսեյ Պանինը