Ճապոնիան ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի

328

Ճապոնիայի կառավարությունը ընդարձակել է պատժացուցակը ՌԴ-ի դեմ՝ «Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժյան և Խերսոնի մարզերը հանրաքվեների արդյունքում Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու» կապակցությամբ։

Համապատասխան ցուցակը ուրբաթ օրը հրապարակել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։

Նորացված ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանից  58 անհատ անձ և 9 կազմակերպություն, ինչպես նաև 23 հոգի, որոնք կապ ունեն «ՌԴ նոր սուբյեկտների հետ»։ Նրանց նկատմամբ սահմանափակող միջոցառումներ կկիրառվեն, մասնավորապես՝ ակտիվների սառեցում։

Նոր պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ազգականներին, ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային։

Այդպիսով, Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ սահմանվել են մի քանի փուլով, արդեն վերաբերում են ավելի քան 900 մարդու և 50-ից ավելի կազմակերպությունների։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 93-րդն է
Հաջորդ հոդվածըATP-500. Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կմրցի Խաչանովի հետ