‘Ճապոնիան մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ հայտարարել Ռուսաստանի դեմ’

1095

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են նոր պատժամիջոցներ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին այսօր գրել է տեղական մամուլը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրներին:

Ենթադրվում է, որ կընդլայնվի այն մարդկանց ցանկը, ում մուտքը Ճապոնիա կարգելվի, և ակտիվները կսառեցվեն:

Պատժամիջոցները կարող են վերաբերել ֆինանսական և էներգետիկ ոլորտներին ևս:

Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրաքում ցամաքային գործողություններից հրաժարվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վիսկի, ոչխարներ, Դունկան Մաքլաուդ. Շոտլանդիայի ամենահայտնի ոչ պաշտոնական խորհրդանշանները (ֆոտոշարք)’