Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ–ի հետ

326

Չնայած Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին՝ Ճապոնիան հաստատակամորեն պահպանում է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղ պայմանագիր կնքելու ուղենիշը, խորհրդարանում իր ծրագրային ելույթում հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Ուկրաինայում իրադրության կապակցությամբ ռուս-ճապոնական հարաբերությունները բարդ վիճակում են, սակայն մենք հաստատակամ ենք լուծելու տարածքային խնդիրները և խաղաղ պայմանագիր կնքելու»,- ասել է Կիսիդան։

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ մթագնվում են խաղաղ պայմանագրի բացակայության պատճառով։ 1956 թ․ ԽՍՀՄ-ը և Ճապոնիան համատեղ հռչակագիր են ստորագրել, որով Մոսկվան համաձայնել է Ճապոնիային փոխանցել Հաբոմաի և Շիկոտանա կղզիները, իսկ Կինաշիր և Իտուրուպ կղզիների ճակատագիրը չի քննարկվել։ ԽՍՀՄ-ը հուսով էր, որ համատեղ հռչակագիրը վերջ կդնի վեճին, իսկ Ճապոնիան համարում էր, որ փաստաթուղթն ընդամենը խնդրի լուծման մի մասն է՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ իր հավակնություններից։

Հետագա բանակցություններն անարդյունք էին, խաղաղության պայմանագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկնքվեց։

Մոսկվան համոզված է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ 52-ամյա Անանդը վերադարձել է լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Թել Ավիվի մրցաշարի հաղթող