Ճապոնիան մտադիր է հասնել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացմանը

275

Ճապոնիայի կառավարությունը, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և ողջ միջազգային հանրության հետ միասին, կհասնի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացմանը։

Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

Մացունոն շեշտել է, որ Փհենյանի հրթիռա-միջուկային ակտիվությունը ուղղակի վտանգ է ներկայացնում աշխարհին և Ճապոնիային, «տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության անվտանգությանը»։ Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղարը չի բացառել, որ ԿԺԴՀ-ն կշարունակի սադրիչ գործողությունները, այդ թվում, հնարավոր է,միջուկային փորձարկումներ կանցկացնի։

Մացունոն խուսափել է ուղիղ մեկնաբանել այն տեղեկությունները, թե ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է մեծացնել զինական հատկանիշներով միջուկային նյութերի արտադրությունը՝ երկրի միջուկային կարողությունը մեծացնելու նպատակով՝ ընդգծելով, որ Ճապոնիան մշտապես  զբաղվում է  Փհենյանի հրթիռա-միջուկային ակտիվոթյան հետ կապված տվյալների հավաքմամբ և վերլուծությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըPolitico․ ԱՄՆ նախկին պետքարտուղար Փոմփեոն ապրիլի 3-ին կայցելի Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Հավակնորդների մրցաշարերն առաջին անգամ կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում