‘Ճապոնիան նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը’

1046

Ճապոնիան մտադիր է, Ուկրաինայի դեպքերի առնչությամբ, ընդլայնել Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների ցանկը: Այդ մասին այսօր Տոկիոյում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուհան:

«Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում իրավիճակի սրացման կապակցությամբ»,- նշել է Սուհան: Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կնախատեսի «Ուկրաինաում իրավիճակի ապակայունացմանն առնչվող» մասնավոր անձանց և կազմակերպությունների ակտիվների սառեցում, ինչպես նաև ապրանքների ներմուծման արգելք Ղրիմից:

Մարտի 18-ին Ճապոնիան ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը, որը կապված էր Ղրիմի հանդեպ ՌԴ դիրքորոշման հետ: Հուլիսի 23-ին Տոկիոն տեղեկացրեց ՌԴ պաշտոնական կառույցների 23 ներկայացուցիչների և այլ անձանց մուտքի վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցման մասին: Նրանց ցուցակը, սակայն, չհրապարակվեց: Փոխանցում է itar-tass-ը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ակնթարթորեն ապացուցեց, թե ինչի է ընդունակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վերջին բոլշևիկի հերթական բլեֆը’