‘Ճապոնիան պաշտոնական բողոք է հղել ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման կապակցությամբ’

754

Ճապոնիան պաշտոնապես բողոք է  հղել երեքշաբթի ԿԺԴՀ-ի անցկացրած միջուկային փորձարկման կապակցությամբ, հաղորդում է Kyodo News-ը՝ հղում անելով ճապոնական ԱԳՆ-ի ներկայացուցիչներին: Իր հերթին՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է իրականացված ստրոգետնյա միջուկային փորձարկումները:

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարեց  ավերիչ հզոր ուժգնության միջուկային կոմպակտ սարքի  ստորգետնյա հաջողված փորձարկում անցկացնելու մասին՝ նշելով նաև, որ փորձարկման ընթացքում ապահովվել է անհրաժեշտ անվտանգությունը, և ամեն ինչ անցել է ըստ նախատեսված պլանի: Reuters-ի տվյալներով՝ միջուկային պայթյունի հզորությունը կարող էր կազմել մոտավորապես 6-7 կիլոտոննա, հաղորդում է  Росбалт –ը:

Նախորդ հոդվածը‘Փաստորեն՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը չի ձախողվել’
Հաջորդ հոդվածը‘Իրանի դեսպան. Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը’