Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում ԿԺԴՀ-ի դեմ

389

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ սահմանել, Տոկիոյի կարծիքով՝ ԿԺԴՀ կառավարության և նրա հրթիռա-միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող երեք խմբերի ու կազմակերպությունների, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ։

Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրուկաձու Մացունոն։

Ցուցակում, որը տարածել է երկրի ԱԳՆ-ն, նշվում են Korea Haegumgang Trading Corporation և  Korea Namgang Trading Corporation ընկերությունները,  Lazarus Group հակերական խումբը, ինչպես նաև Վիետնամում ԿԺԴՀ զենքի արդյունաբերության վարչության ներկայացուցիչը։

Այժմ Տոկիոյի պատժացուցակում առկա են  ԿԺԴՀ-ի հետ կապված 68 կազմակերպություններ և 72 ֆիզիկական անձինք։ Պատժամիջոցները ենթադրում են նշված անձանց և կազմակերպությունների հաշիվների սառեցում՝ դրանք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև նրանց գործարքների վերահսկողություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի ԱԳՆ․ Արդեն երկրի երեք դեսպանատուն սպառնալից նամակներ է ստացել
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսը պատրաստ է կարիերան շարունակել ԱՄՆ-ում