Ճապոնիան սկսել է իր քաղաքացիներին Սուդանից տարհանելու նախապատրաստությունը

274

Սուդանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով, որտեղ բախումներ են ընթանում սուդանյան բանակի և արագ արձագանքման ուժերի միջև, Ճապոնիան սկսել է տարհանման նախապատրաստել իր քաղաքացիներին։

Այդ մասին չորեքշաբթի Տոկիոյում արտահերթ մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

Ըստ Մացունոյի՝ ընդհանուր թվով Սուդանից պետք է տարհանվի առնվազն 60 մարդ։ Հիմնականում դրանք Ճապոնիայի դեսպանատան և Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության աշխատակիցներն են և նրանց ընտանիքների անդամները։

«Մենք կապ ենք հաստատել նրանց հետ, ոչ ոք չի տուժել։ Միևնույն ժամանակ՝ նրանք սննդի ու ջրի հետ կապված խնդիրներ ունեն»,- ասել է կառավարության գլխավոր քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Պուտինը կմասնակցի միջուկային վառելիք առաքելու արարողությանը «Ակկույու» ԱԷԿ
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ 2023 թ․ կեսերին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչությանը