‘Ճապոնիան և Չինաստանը՝ պատերազմի շեմի՞ն’

1172

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյի և Պեկինի միջև լարվածությունը համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հարաբերությունների հետ: Այդ կարծիքն Աբեն արտահայտել է՝ ելույթ ունենալով Դավոսում լրագրողների առջև: Միևնույն ժամանակ՝ վարչապետի մամլո քարտուղարը հավաստիացրել է, թե Աբեն հնարավոր չի համարում պատերազմը երկու երկրների միջև:

Չինական կողմի պատասխանն իրեն սպասել չի տվել: Չինական ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե ճապոնական ղեկավարների պատմական զուգահեռները տեղին չեն: «Ավելի լավ է՝ թող հիշեն, թե Ճապոնիան ինչ է արել Չինաստանին՝ մինչև պատերազմը և ժամանակակից պատմության ընթացքում, քան խոսեն Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հարաբերությունների մասին Առաջին համաշխարհային պատերազմից առաջ»:

Տոկիոյի և Պեկինի միջև լարվածության հերթական սրացումն սկսվեց անցյալ տարեվերջին՝ Հարավ-Չինական ծովում անմարդաբնակ կղզիների համար տարածքային վեճի պատճառով: Նոյեմբերին Չինաստանն այդ կղզիների վրա ևս տարածեց, այսպես կոչված՝ հակաօդային պաշտպանության գոտին՝ բոլոր օդանավերից պահանջելով տեղեկացնել իրենց երթուղիների մասին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբակային բռնաբարությունից հետո հնդկական գյուղից փախել են բոլոր տղամարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Լուտկովսկայան վրդովված է Գրուշևսկի փողոցում ցուցարարին մերկացնելու և ծաղրուծանակի ենթարկելու փաստից’