‘Ճապոնիա. Օկինավան՝ թայֆունի տիրապետության տակ’

919

Թայֆուն Նեոգուրին գրեթե ամբողջությամբ կաթվածահար է արել կյանքը Ճապոնիայի  հարավային Օկինավա շրջանում՝այն լիովին կտրելով արտաքին աշխարհից: Վարչական կենտրոն Նահա քաղաքի օդանավակայանը փակ է: Հետաձգվել են մարդատար նավերի բոլոր երթերը: Արգելվել է երթևեկությունը մայրուղով: Փակ են բոլոր դպրոցները և մանկապարտեզները:

Օդերևութաբանները մոտեցող թայֆունը համարում են ամենաուժեղը վերջին մի քանի տասամյակների ընթացքում: Առանձին դեպքերում քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 50 մետրի, իսկ թայֆունի կենտրոնում՝ նույնիսկ մինչև վայրկյանում 70 մետրի: Օկինավայի ափին փոթորիկը մոտենում է ժամում 25 կիլոմետր արագությամբ:

Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս հեռանալ փոթորկի գոտուց: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘ИКАО. Ղրիմի օդային տարածքը մնում է Ուկրաինայի վերահսկողության ներքո’
Հաջորդ հոդվածը‘Առաջին կիսաեզրափակիչը. Բրազիլիա-Գերմանիա (լուսանկարներ. տեսանյութ)’