‘Ճեղք՝ կնքված քվեատուփի տակի հատվածում’

1029

1/6 ԸՏ-ում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Համացանցում տարածված տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդը ետ չմնաց «Բարսելոնայից»’