‘«Ճիշտ» ազատամարտիկները պատերազմին չեն մասնակցել ու այսօր ԵԿՄ վարչության անդամ են. «ՉԻ»’

1873

«Չորրորդ իշխանություն» -ը գրում է. Ազատամարտիկների պահեստազորային գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարով ազատազրկելու դատավճիռը գնահատում են որպես իշխանությունների կողմից իրենց նետված մարտահրավեր:

«ՉԻ»- Շատ իզուր էլ այդպես են գնահատում: Իրենք «սխալ» ազատամարտիկներ են: Տնաշենները պատերազմի ժամանակ Երևանում բենզին-բան ծախելու փոխարեն գնացել Ղարաբաղում կռվում էին, ավելին` մեկ-մել էլ հակառակորդին «դիտավորությամբ մահ էին պատճառում»:

Իսկ «ճիշտ» ազատամարտիկները նրանք են, ովքեր 13-14 տարեկանում զենք էին մատակարարում, սնունդ-բան էին մատակարարում, հիմա էլ համ հսկայական բիզնեսներ ունեն, համ էլ ԵԿՄ վարչության անդամ են: Իսկ ահա Վոլոդյա Ավետիսյանի նմանները, ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրացնելով, խալխլում են մեր պետականության հիմքերը:

Չնայած` մի ուրիշ տարբերակ էլ կա: Հնարավոր է` իշխանությունները լրջորեն հավատացել են, որ Վոլոդյա Ավետիսյանն իսկապես կաշառք է վերցրել, ու որոշել է մեջտեղից հանել` որպես կոնկուրենտի: Ու՞ր է նայում համաշխարհային հանձնաժողովը:

Մանրամասներ` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Արագած գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման ձևը գտել է’