‘Ճիշտ կլիներ, որ հենց ՀՀԿ-ն դուրս գար կոալիցիայից. «ՉԻ»’

1378

Ամփոփելով անցնող տարին` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե տարին իշխանության համար փորձառության շրջան էր` կոալիցիան վերացավ, և ՀՀԿ-ն մնաց երկրում միակ պատասխանատվություն կրող ուժը։

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Վահրամ Բաղդասարյանն իրավացի կլիներ, եթե խոսք գնար քրեական պատասխանատվության մասին։ Բայց նա կարծես թե քաղաքական պատասխանատվության մասին է խոսում։ Իսկ եթե կոալիցիան քանդվում է, բոլորը դուրս են գալիս, և միայն մեկն է մնում, դա չի նշանակում, թե միայն այդ մեկն է ստանձնում պատասխանատվությունը երկրի համար, դա նշանակում է, որ մյուսները չեն ցանկանում ստանձնել այդ մեկի, մեղմ ասած, քյալլագյոզությունների պատասխանատվությունը։ Վերջին հաշվով` եթե ՀՀԿ-ն իսկապես պետության նկատմամբ պատասխանատվության զգացում ունենար, հենց ինքը դուրս կգար կոալիցիայից։ Նախապես, իհարկե, ներողություն խնդրելով և խոստանալով հետագայում համագործակցել նախաքննություն իրականացնող մարմնի հետ։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, եթե արտագաղթի համար «մենթալիտետն» է մեղավոր, դրամի փլուզման համար` «սպեկուլյանտները», գնաճի համար` «ազգաբնակչության խուճապը», մարդկանց ծեծելու համար` «դրսի ուժերը» և այլն։

Նախորդ հոդվածը‘Կասեցվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունը’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է’