‘ՃՈ բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել. «Ժողովուրդ»’

1716

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ոստիկանությունում: Ըստ թերթի տեղեկությունների՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել: Ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել և դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են տեղեկությունը։

Նախորդ հոդվածը‘Վարորդներն էլ կարող են ֆոտոշոփով տուգանքի վճարման անդորրագիր սարքել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Երևանը անճանաչելիորեն փոխվել է, ինչպես Մինսկը՝ 1941 թ., ամիսներ տևած ռմբակոծությունից հետո. «ՉԻ»’