‘ՃՈ-ն «Լավ է արել՝ փակել է» «Դո՛ւրս մեր գրպանից» ավտոերթի ճանապարհը. Արշակունյաց պողոտայում խցանում է’

1806

Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Արշակունյաց պողոտայով ժամը 12:30-ին կազմակերպել է անհնազանդության ավտոերթ:

Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը, այս պահին Արշակունյաց պողոտայի ողջ երթեւեկությունը խցանման հետեւանքով դադարեցվել է: Պատճառը այն է, որ ոստիկանական ավտոմեքենաները փակել են փողոցը եւ չեն թույլատրում ավտոերթի մասնակիցներին առաջ շարժվել: Պատճառաբանությունը մեկն է՝ «փակել ենք, եւ վերջ»:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Արսեն Արշակյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ փողոցը փակվել է այն պատճառով, որ մյուս շրջաններում խցանում չառաջանա, իսկ այն հարցին, թե որքա՞ն կտեւի՝ պատասխանեց՝ «Լա՛վ ենք անում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեցինք մանրամասն տեղեկատվություն ստանալ, սակայն մեզ խնդրեցին զանգահարել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ սառեցնել տեսախցիկների ու արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. Պետք է կարողանալ նաև պարտությունը արժանապատվորեն տանել, և մենք միշտ կլինենք դել Բոսկեի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Անկախ» Քոքոբելյանը «փրկեց» ՀՀԿ-ին, կամ՝ համարյա կտրում էին ՀՀԿ-ի քոքը ‘