‘ՃՈ-ն ուժեղացնում է հսկողությունը Երեւան-Սեւան ավտոճանապարհին’

854

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սեւանա լիճ, եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթեւեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան ճանապարհահատվածում:

Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով` վարորդներին Ճանապարհային ը հորդորում է լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:

 

Նախորդ հոդվածը‘«Մոսկվա-Չելյաբինսկ» Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած հայ երեխաների վիճակը գնահատվում է ծանր’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկին սպանած թիկնապահները կալանավորվել են’