‘ՃՏՊ՝ Դիլիջան քաղաքում’

854

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր, ժամը 00.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինո փողոցի 1-ին փակուղու վերջնամասում` ավտոտնակների մոտակայքում, տե­ղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռ.Ղ.-ին պատկանող «ԲՄՎ» մակ­նիիշի 02MM099 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակի պատին, ինչից վարորդ՝ 1973թ. ծնված Ռ.Ղ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել՝ Դի­լի­ջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն բավարար:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’
Հաջորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի. «Ատլետիկոն» ունի Սիմեոնե-ֆուտբոլիստին հատուկ գծեր’