‘ՃՏՊ Գեղարքունիքի մարզում. «Տոյոտան» շրջվել է ձորը (լուսանկարներ)’

1074

Հունիսի 22-ին, ժամը 20.54-ին ԱԻ նախարարությունը ահազանգ է ստացել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախարարության կայքի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. և 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը’
Հաջորդ հոդվածը‘Հարցնում է, որ ի՞նչ անի. Մամուլ’