‘ՃՏՊ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին’

1004

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ԼՂՀ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 44-րդ կմ-ում՝ Խաչեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 23 ԼՕ 920 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդ` 1961թ. ծնված Գ.  Հ.-ն (Երևանի բնակիչ) և ուղևոր` 1994 թ. ծնված Ա. Հ.-ն (ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Ստեփանակերտ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ Գ. Հ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Ըստ բժիշկների՝ Ա. Հ.-ի առողջական վիճակը միջին ծանրության է: Հաղորդում է ԱԻՆ-ը:

Նախորդ հոդվածը‘Տոկիոն ընտրվեց որպես 2020-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք’
Հաջորդ հոդվածը‘Հայ շախմատիստները կմասնակցեն Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը’